Ջուր հավաքեք․ Հետևյալ հասցեներում ջրանջատում կլինի և ուշ գիշեր նոր կմիացնեն

Դիտումներ 1298
Ջուր հավաքեք․ Հետևյալ հասցեներում ջրանջատում կլինի և ուշ գիշեր նոր կմիացնեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 23-ին՝ 10:00-22:00-ն, կդադարեցվի Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 3 Թաղ. 20-30 շենքերի, Սասնա Ծռեր փողոցի ջրամատակարարումը:

 

 
 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Առողջական վտանգավոր խնդիրներ, որոնցից կփրկի կիտրոնի հյութը.

1. Պզուկներ.

Կիտրոնով ջուրը կարող է կանխել պզուկների և սև կետերի առաջացումը: Մեկ այլ պարզ միջոց՝ դեմքը քամած կիտրոնով նրբորեն մերսելն է։ Սա լավ միջոց է դեմքը մաքրելու համար։

2. Երիկամների քարեր.

Կալիումը բարձրացնում է մեզի մեջ ցիտրատի մակարդակը, ինչը կանխում է օքսալատների (աղերի) առաջացումը, որոնք հիմք են հանդիսանում երիկամներում քարերի առաջացման համար։

3. Թույլ իմունիտետ.

Կիտրոնով ջուրը խթանում է իմունային համակարգը և օգնում է ավելի արագ հայտնաբերել և վերացնել պաթոգենները:

4. Ավելորդ քաշ.

Կիտրոնի վիտամինները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ցիտրուսային մրգերը նույնպես հարուստ են պեկտինով, որն օգնում է վերահսկել քաղցը։ Նաև կիտրոնի հյութը կարող է լավացնել մարսողությունը և խթանել լեղու արտադրությունը:

 

 

5. Խնդիր լեղապարկի հետ․

Եթե ​​դուք խնդիրներ ունեք լեղապարկի հետ և ցավ եք զգում միզելիս, ճաշի ժամանակ խմեք կիտրոնով ջուր։

6. Գրիպ և մրսածություն.

Վիտամին C-ն կիտրոնի մեջ գործում է որպես բնական հակաօքսիդանտ: Դրա հակաբակտերիալ հատկությունները օգնում են ավելի արագ ապաքինվել գրիպից և մրսածությունից:

7. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌ)․

Կիտրոնով ջուրը կթեթևացնի ձեր վիճակը։ Կիտրոնով ջուր ընդունելուց 2 շաբաթ հետո ձեր ինքնազգացողությունը նկատելիորեն կբարելավվի։

8. Թույլ եղունգներ.

Կիտրոնի հյութը ամրացնում է եղունգները և վերացնում սպիտակ բծերը՝ անեմիայի առաջին նշանը:

 

 

9. Թունավորում.

Եթե ​​ճանապարհորդության եք գնում, կիտրոնաջուրը կօգնի ձեզ խուսափել սննդային թունավորումներից և հաղթահարել մարսողական խնդիրները։

10. Ֆիբրոմիալգիա.

Կիտրոնի ջուրը և կիտրոնի հյութը կօգնեն ձեզ հաղթահարել ֆիբրոմիալգիայի հետևանքով առաջացած խնդիրները:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը