Ձմերուկի թթու․ Կիսվեք այս բաղադրատոմսով, պահպանեք այն ձեզ մոտ, այս համեղությունից անհնար է հրաժարվել, պատրաստման եղանակը քայլ առ քայլ դիտեք այստեղ

Դիտումներ 1267

Ձմերուկի թթու․ Կիսվեք այս բաղադրատոմսով, պահպանեք այն ձեզ մոտ, այս համեղությունից անհնար է հրաժարվել, պատրաստման եղանակը քայլ առ քայլ դիտեք այստեղ

Ձմերուկի թթուն շատ յուրահատուկ բան է և եթե դեռևս չեք պատրաստել, անպայման պատրաստեք, չեք փոշմանի։ Xohanoc.am-ը ներկայացնում է ձմերուկի թթվի պատրաստման եղանակը։

 

 

Այս համեղությունը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 



Ձմերուկ 1/2 հատ,

 


Սխտոր 2 ատամ,
Աղ 1 ճաշի գդալ,
Շաքարավազ 1 ճաշի գդալ,
Ջուր 1լ,
Սամիթի սերմեր ըստ ճաշակի,
ծովաբողկի տերևները ըստ ճաշակի
Դափնու տերև ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

 



Մաքրել ձմերուկը: Կաթսայի մեջ ջուր լցրեք և հասցրեք եռման աստիճանի։ Ավելացրեք աղ և շաքարավազ, խառնեք և անջատեք կրակը։ Ջուրը մի փոքր հովացրեք, ապա ավելացրեք ծովաբողկը, սամիթի սերմերը ու մանր կտրատած սխտորը։

Ձմերուկի կտորները լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ և վրան լցրեք աղաջուրը, որը պատրաստել եք: Թողեք 2 օր տաք տեղում մնա, այնուհետև դրեք սառնարանը։ Մեր ձմերուկի թթուն պատրաստ է։ Բարի ախորժակ։



Ամենաընթերցվածը