Ձեռդ, Ռոբին էլ եմ կզացնելու․ Սկանդալային, թեժ վեճ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև․ Տեսանյութ

Դիտումներ 1199
Ձեռդ, Ռոբին էլ եմ կզացնելու․ Սկանդալային, թեժ վեճ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև․ Տեսանյութ

Արաբկիրում իրավիճակը լարվեց, երբ քաղաքացիներից մեկը մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ ու ասել՝ դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը: Մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել:

 

 

Գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը: Գիտե՞ք՝ քանի բարձրաստիճան սպա ունենք անհետ կորած»: Փաշինյանի աջակիցները միջամտեցին՝ վանկարկելով «Նիկոլ, վարչապետ»: Ի պատասխան՝ կինը զայրացած ասաց. «Դուք պետությունը քանդում եք, դուք փորձեցիք մեզ կզացնել»: Փաշինյանն արձագանքեց. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք, Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ, Սերժին էլ»:


Մանրամասները տեսանյութում ՝ 

 

Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում է՝ ՔՊ քարոզարշավի շրջանակներում

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավային հանդիպումներ են իրականացնում Արաբկիր համայնքում: Միջոցառման ընթացքում ներկայացվում են կուսակցության ծրագրային առաջնահերթությունները, քննարկվում են քաղաքացիների համար կարևոր սոցիալական և տնտեսական հարցեր:

Քարոզարշավի ընթացքում նախատեսված են նաև բաց քննարկումներ բնակիչների հետ, որտեղ քաղաքացիները կարող են ուղղակի հարցեր տալ և իմանալ կուսակցության մոտեցումները:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը