Ինսուլտի նախանշանները․ Իմացեք այս մասին և պաշտպանված եղեք

Դիտումներ 4732

Ինսուլտի նախանշանները․ Իմացեք այս մասին և պաշտպանված եղեք

Կաթված, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվում է հանկարծակի (մի քանի րոպե, ժամ տևող) տեղային և/կամ ընդհանուր գանգուղեղային նյարդաախտահարությամբ, որը կարող է տևել 24 և ավելի ժամ, կամ կարճ ժամանակահատվածում հիվանդին բերել մահվան՝ ուղեղային խանգարման պաթոլոգիայի հետևանքով (երբ գլխուղեղի նյարդային բջիջները մահանում են)։

 

 

Կաթվածների թվին են դասվում ուղեղի կաթվածը, ուղեղի արյան զեղումը, գանգուղեղային վնասվածքի պատճառով ուղեղի արյան զեղումը։

 



Տարբեր անձանց մոտ ինսուլտի ախտանիշները կարող են տարբեր լինել, բայց դրանք սովորաբար սկսվում են հանկարծակի։ Գլխուղեղի տարբեր շրջանները վերահսկում են մեր մարմնի տարբեր մասերը, ուստի ինսուլտի նշաններն ուղղակիորեն կախված են այն հանգամանքից, թե ուղեղի որ շրջանն է տուժել և ինչ խորությամբ։

 

 

Կաթվածի ախտանիշները հիմնականում հայտնվում են հանկարծակի՝ մի քանի վայրկյանից մի քանի րոպեի ընթացքում, և սովորաբար այլևս չեն զարգանում։ աշտանիշները կախված են ախտահարված շրջանի տեղակայումից։ Որքան մեծ է ախտահարման տարածքը, այնքան ավելի շատ քանակությամբ ֆունկցիաներ կարող են կորչել։ Կաթվածի որոշ տեսակներ կարող են առաջացնել նաև լրացուցիչ ախտանիշներ։ Օրինակ` ներգանգային արյունազեղումների ժամանակ վնասված հատվածը կարող է սեղմել մոտակա ստրուկտուրաներին և առաջացնել դրանց վնասում։

Ինսուլտի հիմնական նախանշաներն են ՝ 

 



  1. Ուժեղ ու անընդհատ շարունակվող գլխացավ՝ առանց պատճառի
  2. Գլխապտույտ, հավասարակշռության կորուստ և անկայուն քայլվածք Էմոցիոնալ անկայուն վիճակ. Մարդը կարող է հանկարծակի ուրախանալ, լացել կամ և զայրանալ առանց պատճառի

 

  1. Զկրտոց, խոսքի անհստակության առաջացում, լղոզված արտասանություն
  2. Ցանկացած ձևի տեսողության խանգարումներ. սև շրջաններ աչքի առաջ, լղոզված պատկերներ, տեսարանի երկվություն
  3. Սրտխառնոց ու փսխումներ, որ չի դադարում
  4. Շարժումների դանդաղություն և ուշագնացություն


Ամենաընթերցվածը