Իրականում սխալ են արել բոլորը, որ բարուրել են երեխաներին․ Չի կարելի երեխային բարուրել ՝ այս պատճառով
Ներկայացնում ենք մանկաբույժների կարծիքները երեխաներին բարուրելու մասին։
Նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում, քանի որ`
ամուր բարուրելիս երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, ինչը թույլ չի տալիս ջերմությունը պահել,
մարմնի սեղմված մասերում նվազում է արյան շրջանառությունը, որը հանգեցնում է այդ հատվածներում ջերմաստիճանի անկման,
բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը և երեխայի աճին,
գլխով ամուր բարուրելը դժվարացնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնպես, որպեսզի ճիշտ ամրակցվի կրծքին,
ամուր բարուրելը դժվարացնում է երեխայի շնչառությունը,
բարուրելը բացասաբար է անդրադառնում հենաշարժիչ համակարգի զարգացման վրա, օրինակ` այն ազդում է կոնքազդրային հոդի թերզարգացմանը,
տանը խորհուրդ չի տրվում անգամ գլխարկ հագցնել երեխային:
Մեկանգամյա օգտագործման տակդիրները շատ ավելի հարմար են. դրանք ունեն մի շարք առավելություններ և անվտանգ են նորածնի համար: Իսկ մաշկի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին փոխել տակդիրները:
Շատ հաճախ երեխային բարուրում են և թողնում։ Միայն տակդիրը փոխելու համար են արձակում: Բարեբախտաբար, այդ սովորությունն աստիճանաբար պակասում է: Երեխային բարուրում են նաև, որպեսզի հանգիստ քնի: Արգանդից հետո նորածինները հայտնվում են շատ մեծ տարածության մեջ և ունենում ինչ-որ տեղից ընկնելու զգացողություն: Դա անհարմարություն է առաջացնում երեխայի համար: Գոյություն ունեն քնապարկեր․ նորածնի գլուխն ու ձեռքերը ազատ են մնում, իսկ մարմինը՝ քնապարկում։ Բարուրելու փոխարեն կարելի է օգտագործել դրանք՝ ապահովելու համար երեխայի հանգիստ քունը:
Հայաստանում դեռևս 80-ական թվականներից տարվում էր այն քարոզչությունը, որ երեխային բարուրելն իրականում վնասակար է, սակայն դժվար է մարդկանց միջից հանել արմատացած սովորույթները:
Հայաստանյան ծննդատներում ևս բարուրում են երեխաներին: Ի՞նչ կասեք այս փաստի առիթով: Ստացվում է, որ ծնողը կրկնում է այն, ինչ տեսել է ծննդատանը:
Իհարկե, սկսել պետք է հենց ծննդատներից, որտեղ դժբախտաբար դեռ կան մասնագետներ, ովքեր հետևում են այդ սովորույթին: Կարծում եմ, որ ծննդատներում եթե ծնողին հստակորեն ներկայացվի երեխային բարուրելու բացասական ազդեցությունը, սա այլևս չի շարունակվի:
Շատերն էլ իրենց երեխաներին բարուրում են, որպեսզի նա կոր ոտքեր չունենա, բայց դա ևս սխալ է, քանի որ ոտքերի դեֆորմացիան պայմանավորված է կալցիումի, վիտամին D-ի փոխանակության հետ: