Ինչու՞ պետք է կանայք ամեն օր վարունգ ուտեն

Դիտումներ 940

Ինչու՞ պետք է կանայք ամեն օր վարունգ ուտեն

վարունգը համարվում է դիետիկ բանջարեղեն։ Այն համեղ լինելուց զատ նաև մի շարք վիտամիններ է պարունակում։ Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։ 

Վարունգի հակացուցումները․ Ո՞ր դեպքում չի կարելի վարունգ ուտել

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Varungi-hakacu

 

Վարունգը շատ դրական ազդեցություն է թողնում առողջության վրա հատկապես ամռան ամիսներին, քանի որ այն պարունակում է ջուր և սննդարար նյութեր, որոնք կարևոր են առողջ մարմին ունենալու համար: Վարունգը բուժում է տարբեր մաշկային խնդիրները, աչքերի տակի այտուցները և արևայրուքը: 



Այս հիանալի բանջարեղենը պարունակում է նաև կոֆեինաթթու և ասկորբինային թթու, որոնք կանխում են օրգանիզմի ջրազրկումը, և հենց այս պատճառով էլ վարունգն օգտագործվում է այրվածքների և դերմատիտի դեպքում:

 

 

Վարունգը հայտնաբերվել է Հնդկաստանում 10.000 տարի առաջ և այնտեղից տարածվել է աշխարհով մեկ:

 



Բայց առավել օգտակար է կանանց համար։

Վարունգը բարելավում է մազերի և եղունգների վիճակը։ Վարունգի մեջ պարունակվող սիլիկոնն օգնում է մազերն ու եղունգները դարձնել ավելի փայլուն և ամուր, օգնում է մազերի արագ աճին: Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել։

 

Նիհարեք վարունգի միջոցով 15 կգ

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Nih

 

Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Իսկ այսօր շատ կանայք են ցանկանում նիհարել։



Ամենաընթերցվածը