Ինչպիսի՞ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին․ Եղանակի կանխատեսումը սկսած հունիսի 1-ից

Դիտումներ 107
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին․ Եղանակի կանխատեսումը սկսած հունիսի 1-ից

🟧 Երևանում  հունիսի 1-2-ին, 5-ի գիշերը  սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 


🟧  Մարզերում հունիսի 1-ի,  2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին,  2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ին նույնքան կնվազի։


Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր, ամիս և այլն)։

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը