Ինչպես խոզի միսը ձերմուկով բաստուրմա դնել, որ յուրահատուկ ու հյութալի խորոված ստացվի
Ձեզ ենք ուզում առաջարկել խոզի մսի համեմելու և մարինադ դնելու յուրահատուկ տարբերակ։ Կօգտագործենք ջերմուկ կամ այլ հանքային ջուր։ Այսպես միսը կստանա յուրահատուկ փափկություն և համեղ ու հյութեղ խորոված կստացվի։
Այս տարբերակը կարող եք կիրառել նաև հավի խորովածի ժամանակ։ Այսպիսով, խոզի միսը բաստուրմա դնելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
Խոզի միս (ըստ ճաշակի, ես նախընտրում եմ ՝ մատ, չալաղաջ) - 2 կգ,
Աղ,
Շատ քիչ կարմիր պղպեղ,
Ծիտրոն - 50 գրամ,
Հանքային ջուր (ջերմուկ) - 100 մլ,
Սոխ - 1 հատ,
Չորացրած ռեհանը - ըստ չաճակի
Պատրաստման եղանակը
Կտրատած մսի վրա ավելացրեք կտրատած սոխը և այն համեմեք աղով ու լավ խառնեք։ Երբ աղը սոխի վրա լցնեք, այդ ժամանակ սոխի ամբողջ հյուը դուրս կգա և հրաշալի հըամ կհաղորդի մսին։ Ավելացրեք նաև մնացած համեմունքները և վերջում մսի վրա լցրեք ջերմուկը։ Թողեք մնա 2 ժամ և բաստուրման պատրաստ է։
Այն ոչ միայն կարող եք կրակի վրա խորովել, նաև կարող եք ջեռոցը դնել։
Եթե հավանեցիր, մի մոռացիր լայքել և կիսվել այս նյութով։