Ինչպես վերացնել բերանից եկող տհաճ հոտը․ Ամենալավ միջոցը

Դիտումներ 309

Ինչպես վերացնել բերանից եկող տհաճ հոտը․ Ամենալավ միջոցը

Բերանից եկող հոտը զգալու համար բավական է ձեռքի ափով փակել քիթն ու բերանը, արտաշնչել և ներշնչել քթով:
Հոտի առաջացման պատճառները տարբեր են: Հաճախ այն առաջանում է փտած ատամներից, լնդերի, մարսողական օրգանների, թոքերի հիվանդությունից, նշիկների բորբոքումից, ատամները չլվանալուց: Նախ պետք է պարզել դրա առաջացման պատճառը, հետո մտածել այն վերացնելու մասին:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բերանը ողողելու տարբեր հեղուկ-միջոցներ:

Բերանի հոտը վերացնելու համար կարելի է բերանի խոռոչը ողողել զանազան եփուկներով, օրինակ՝ վարդի թերթիկների, քացախի և ջրի եփուկով, ինչպես նաև՝ դաղձի եփուկով:

  •  


  • Բերանից հաճելի հոտ կգա, եթե մի քանի րոպե ծամեք հիրիկի արմատ:
  • Դարչինը, մեխակը, նարնջի կեղևը նույնպես վերացնում են բերանի տհաճ հոտը:
  • Անանուխի կանաչ տերևներից կարելի է հեղուկ պատրաստել բերանը ողողելու համար: Դրա համար հարկավոր է անանուխի 15-20 տերև գցել 0.5 լ սպիրտի մեջ, շիշը փակել և 6-7 օր պահել արևի տակ: Բերանը ողողելու համար բավական է մեկ բաժակ ջրի մեջ կաթեցնել մի քանի կաթիլ ստացված թուրմից:
  • Շատ օգտակար է նաև անանուխ-դաղձի եփուկը: 1ճաշի գդալ դաղձը լցնել 0.5լ եռացրած ջրի մեջ, թողնել 1 ժամ և ստացված եփուկով ողողումներ անել:
  • Վայրի մորենու տերևները լցնել եռացրած ջրի մեջ, քամել և ստացված եփուկով օրվա ընթացքում մի քանի անգամ բերանը ողողել:
  • 60գ կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 0.5 լ ջուր, եռացնել, թողնել սառչի, քամել և ավելացնել նույնքան ջուր: Սառը եփուկով բերանը ողողել մի քանի անգամ:


Ամենաընթերցվածը