Ինչպես կարող եք հանել միզաթթուն օրգանիզմից․ Լավագույն տարբերակներն ենք առաջարկում
Կեչու թուրմ՝ 2 ճ.գ. կեչու տերևներին անհրաժեշտ կլինի 400 մլ ջուր։ Եռացնել 15 րոպե, ապա թողնել մեկ ժամ, ընդունել 50 մլ՝ օրական 2 անգամ ուտելու ժամանակ 2 շաբաթ։
Կտավատի սերմեր. 1 թեյի գդալ կտավատի սերմը խառնեք 1 բաժակ ջրին, եռացրեք 5 րոպե մարմանդ կրակի վրա։ Ընդունել կես բաժակ օրական 5 անգամ 3 շաբաթ շարունակ։
10 մթերք կլուծի միզաթթվի բյուրեղները և կթեթևացնի հոդատապը, երիկամների քարերը, հոդացավերը
Բրոկկոլի և վարունգ
Այս բանջարեղենները կարող են նվազեցնել միզաթթվի արտադրությունը և բյուրեղների ձևավորումը: Նրանք սովորաբար ձևավորվում են մեր հոդերի շուրջ, ինչի հետևանքով առաջանում է հոդի ցավ և դեֆորմացիա:
Բանան
Բանանը հարուստ է կալիումով, որը շատ կարևոր է օրգանիզմում միզաթթվի մակարդակի իջեցման համար։
Գազար
Դուք կարող եք խուսափել միզաթթվի կուտակումից գազարի կանոնավոր օգտագործմամբ և նաև բարելավել ձեր ընդհանուր առողջությունը:
Բալ
Այս համեղ հատապտուղն ունակ է նորմալացնել միզաթթվի մակարդակը։ Քանի որ այն պարունակում է անտոցիանին կոչվող նյութ: Բացի այդ, այն կանխում է մեր հոդերի շուրջ բյուրեղների առաջացումը:
Ջուր
Ջրի օգտագործմամբ դուք կարող եք ոչ միայն նվազեցնել միզաթթվի մակարդակը, այլև հեռացնել թափոնները և տոքսինները ձեր օրգանիզմից:
Նեխուր
Նեխուրի հաճախակի օգտագործմամբ դուք կկարողանաք խուսափել միզաթթվի պատճառով առաջացած ավելի շատ բարդություններից, ինչպես նաև նվազեցնել դրա մակարդակը։
Խնձոր
Դուք կարող եք դետոքսիկացնել ձեր մարմինը խնձորի կանոնավոր օգտագործմամբ: Այն նաև օգնում է վերացնել միզաթթվի ավելցուկը:
Կիտրոն
Միզաթթուն հեռացնելու և բազմաթիվ առողջական խնդիրներից խուսափելու համար կօգնի կիտրոնաջրի կանոնավոր օգտագործումը։ Կիտրոնով ջուր խմեք միշտ յուրաքանչյուր ուտելուց 30-40 րոպե հետո։
Կանաչ թեյ
Կանաչ թեյ խմելը նվազեցնում է հոդատապի առաջացման վտանգը, ինչպես նաև պայքարում է հիպերուրիցեմիայի դեմ: Ամեն օր խորհուրդ է տրվում խմել 1-2 բաժակ կանաչ թեյ։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։