Ինչպես են համեմունքներն ազդում մեր օրգանիզմի վրա․ Դուք գիտեի՞ք այս մասին

Դիտումներ 5049

Ինչպես են համեմունքներն ազդում մեր օրգանիզմի վրա․ Դուք գիտեի՞ք այս մասին

1) Մեխակ. Բարելավում է մարսողությունը, վերացնում է բերանի տհաճ հոտը, բուժում է ստամոքսը և լյարդը։ Այն չեզոքացնում է տոքսինները, մաքրում է արյունը, ամրացնում սիրտը։ Բարելավում է հիշողությունը՝ նորմալացնելով ուղեղային շրջանառությունը։

2) Կոճապղպեղ և սխտոր. Նպաստում է քաշի կորստին: Այս մթերքներում պարունակվող ակտիվ նյութերը ուտելուց անմիջապես հետո կարճ ժամանակով բարձրացնում են նյութափոխանակությունը։

 



3) Չաման և սամիթ. Պարունակում են նյութեր, որոնք օգնում են պայքարել հազի դեմ։

4) Անանուխ. Օգնում է սրտխառնոցի և գլխացավի դեպքում։

5) Մաղադանոս. Օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և բարելավում է մարսողությունը։

 

 

6) Դարչին. Պարունակում է մի շարք ֆենոլներ՝ բնական հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը բորբոքումներից և նույնիսկ կարող են պայքարել շաքարախտի զարգացման դեմ:

7) Քրքում. Նվազեցնում է ախորժակը, նպաստում է վերքերի ապաքինմանը, ունի հակաբակտերիալ ազդեցություն։

8) Կարրի. Ունի տոնիկ հատկություն։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, թոքաբորբի բուժմանը։

 



9) Չիլի պղպեղ. Այն ունի արյունը մաքրող հատկություն, վերացնում է փորկապությունը և ոչնչացնում է աղիքային մակաբույծները։ Բարձրացնում է արյան շրջանառությունը, վերացնում է թրոմբները։

 

 

10) Սև պղպեղ. Ամրացնում է հիշողությունը։ Մաքրում է ուղեղի անոթները, նորմալացնում ուղեղի շրջանառությունը, ցուցված է սինուսիտի, տոնզելիտի, բրոնխիտի, սրտի հիվանդությունների դեպքում։



Ամենաընթերցվածը