Ինչպե՞ս ճիշտ պատրաստել պասուց տոլման․ Կիսվեմ իմ բաղադրատոմսով

Դիտումներ 276

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել պասուց տոլման․ Կիսվեմ իմ բաղադրատոմսով

Համեղ և որակյալ պասուց տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

  • Մեծ տերևներով թթու կաղամբ,

  • 4 բաժակ կարմիր լոբի,

  • 4 բաժակ սիսեռ,

  • 4 բաժակ ոսպ,

  • 4 բաժակ ձավար,

  • 1 կգ տոմատ ,

  • բուսայուղ ,

  • 1 կգ սոխ ,

  • 1 մեծ փունջ մաղադանոս ,

  • 1 մեծ փունջ համեմ,

  • Աղ, պղպեղ



Պատրաստման եղանակը

  • Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

  • Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:

  • Ավելացնել լոբու զանգվածը, ապա 0,5 կգտոմատ:

  • Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:



  • Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

  • Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

  • Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:

  • Նյութի հրապարակումը պատրաստեց Xohanoc.am - ը



Ամենաընթերցվածը