Ինչ հիավադնության նշան է, երբ քոր է առաջանում մարնի վրա
Քորն ի հայտ է գալիս մաշկային զգացողական ռեցեպտորների թեթև գրգռման հետևանքով:
Ավելի ուժեղ գրգռվածությունը ցավային զգացողություն է առաջացնում:
Քորի պատճառը հասկանալու համար նախ պետք է ճշտել քորի հատվածը և տարածվածության աստիճանը:
Եթե քորը տարածված է մարմնի ամբողջ մակերեսով, առաջին հերթին պետք է մտածել ալերգիկ ռեակցիայի մասին որևէ մթերքից, հոտերից, հագուստից, ցրտից և այլ գրգռիչներից: Կարող է քոր զգացվել ցանով ուղեկցվող վիճակների՝ քոսի, պեդիկուլյոզի, վարակիչ հիվանդությունների ժամանակ, արևի երկարատև ազդեցության և մաշկի չորության հետևանքով: Նման դեպքերում այն ինքնուրույն կամ տնային խոնավացնող միջոցներով անհետանում է:
Հղիությունը նույնպես կարող է քորի կպչուն ցանկություն առաջացնել:
Եթե քորն առաջանում է մարմնի որևէ հատվածում, հետո աստիճանաբար տարածվում մարմնով, կարող են հետևյալ խնդիրների պատճառ հանդիսանալ.
Արյան հիվանդություններ
Լյարդի հիվանդություններ
Երիկամների կամ էնդոկրին համակարգի հիվանդություններ
Դիաբետ կամ ուռուցքներ
Մաշկի քոր առաջացման պատճառները բազմաթիվ են և ունեն ինչպես մաշկային, այնպես էլ արտամաշկային ծագում:
Մաշկային հիվանդություններ և վիճակներ. օրինակներից են չոր մաշկը (քսերոզ), էկզեման (դերմատիտ), փսորիազը, քոսը, մակաբույծները, այրվածքները, սպիները, միջատների խայթոցները և եղջնացաները:
Ներքին հիվանդություններ. ամբողջ մարմնով տարածվող քորը կարող է լինել հիմքում ընկած որևէ հիվանդության ախտանիշ, ինչպիսիք են լյարդային հիվանդությունը, երիկամային հիվանդությունը, սակավարյունությունը (անեմիա), շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի խնդիրները և որոշ քաղցկեղներ:
Նյարդային խանգարումներ. օրինակներից են ցրված սկլերոզը, սեղմված նյարդերը և գոտևորող որքինը (հերպես զոստեր):
Հոգեբուժական վիճակներ. օրինակներից են տագնապը, կպչուն-սևեռուն խանգարումը և դեպրեսիան:
Գրգռվածություն և ալերգիկ ռեակցիաներ. բուրդը, քիմիական նյութերը, օճառները և այլ գործոնները կարող են գրգռել մաշկը և առաջացնել ցան և քոր։ Երբեմն այնպիսի նյութերը, ինչպիսիք են թունավոր բաղեղը կամ դիմահարդարման միջոցները, առաջացնում են ալերգիկ ռեակցիա։
Նաև որոշ դեղամիջոցների, օրինակ՝ ցավը բուժող թմրամիջոցների (օփիոիդներ) ռեակցիաները կարող են առաջացնել մաշկի քոր:
Երբեմն քորի պատճառը հնարավոր չէ պարզել:
Բուժումը
Եթե արդեն բացահայտված է քորի պատճառը, նրանից հնարավոր է ազատվել տնային պայմաններում կամ բժշկի դիմելով: Բայց նախ հարկ է ազատվել տհաճ զգացողությունից:
Օգնում է սառը ցնցուղը կամ մաշկի մակերեսին սառույց քսելը, նաև սառեցնող կրեմները, եթե մաշկը վնասված չէ, և դրանք ալերգիա չեն առաջացնում:
Տաք ջուրը հակացուցված է, որովհետև տաքանալիս մաշկի զգայունությունը բարձրանում է:
Պետք է վերացնել նաև գրգռվածություն առաջացնող գործոնները: Դրա համար անհրաժեշտ է փոխել.
Սնունդը, բացառել նոր և վտանգավոր մթերքները, որոնք կարող են ալերգիա առաջացնել:
Դիմահարդարման միջոցները և օծանելիքը
Չորացած մաշկ ունենալու դեպքում անհրաժեշտ է սնուցող քսուքներ օգտագործել:
Եթե տնային միջոցները չեն օգնում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Գլխի մաշկի քորի պատճառ կարող է լինել մազերը ներկելու և հաճախակի ֆեն օգտագործելու հետևանքով առաջացած թեփը։ Այս դեպքում կարելի է օգտագործել հակասնկային շամպուններ: