Աղի ուտելու ցանկությունը նշանակում է, որ օրգանիզմում հետևյալ բացասական երևույթն է կատարվում, զգուշացեք


Երբեմն օրգանիզմը պահանջում է աղի, թթու քաղցր կամ այլ մթերքներ։ Այդ երևույթը նորմալ է։ Բայց եթե ինչ-որ բան անընդհատ է լինում, դա արդեն խնդիր է։ Խնդիր է նաև, որ անընդհատ աղի բան եք ցանկանում ուտել։
Ի՞նչ հիվանդության նշան է, երբ ցանկանում եք աղի բան ուտել։ Օրգանիզմում վարակ է տեղավորվել կամ բորբոքային պրոցեսները սրվել են, առաջին հերթին՝ միզասեռական համակարգում։ Նման պարագայում անպայման դիմեք բժշկին։
Ըստ հաղորդագության, 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացությունը կազմում է շուրջ 70%․
1․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ),
2․չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ),
3․շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ)
4․ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)
Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով․
1․ ծխախոտի օգտագործում,
2․ անառողջ սննդակարգ,
3․ կերակրի աղի չարաշահում,
4․ ալկոհոլի օգտագործում,
5․ֆիզիկական թերակտիվություն և այլն։
Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է․
1․ զարկերակային հիպերտենզիայի,
2․ կաթվածների առաջացման,
3․ երիկամների ֆունկցիայի խանգարման,
4․ ընդհանուր առողջության վատթարացման:
Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը:
Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:
Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով․
1․ չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սնունդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%),
2․ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում:
3․ Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ:
4․ Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:
Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը:
