Ի՞նչ վնասակար հատկություն ունի լոլիկը և արդյո՞ք այն կարելի է ուտել շաքարային դիաբետով հիվանդներին
Լոլիկը շատ համեղ և օգտակար հատկություններով լի բանջարեղեն է։ Հատկապես ամռան ամիսներին դժվար է պատկերացնել մեր սննդակարգը առանց լոլիկի։ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ:
Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար: Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:
Ի՞նչ վնասակար հատկություն ունի լոլիկը և արդյո՞ք այն կարելի է ուտել շաքարային դիաբետով հիվանդներին
Լոլիկի վնասակար հատկությունները։
Առաջին հերթին լոլիկը վնասակար է գաստրիտի, խոցային և միզաքարային հիվանդության ժամանակ։ Լլիկը հակացուցված է, եթե ունեք ալերգիկ ռեակցեաներ։ Արթրիտի և ռևմատիզմի դեպքում լոլիկ ուտելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Արդյո՞ք կարելի է լոլիկ ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։
Այո, կարելի է ՝ քանակը առանց չարաշահելու։
Լոլիկը պարունակում է քիչ կալորիաներ, բայց միևնույն ժամանակ այն լավ հագեցնում է մարմինը 2-րդ տիպի շաքարախտով: Այս բանջարեղենը պարզապես անփոխարինելի է մարդու մարմնում վիտամիններն ու հանքանյութերը համալրելու համար: