Ի՞նչ նորություններ կա 2-ամյա փոքրիկ Տիգրանի անհետացումից

Դիտումներ 1032
Ի՞նչ նորություններ կա 2-ամյա փոքրիկ Տիգրանի անհետացումից

Արդեն 13 օրն է ինչ փոքրիկ Տիգրանը անհետացել է և մի շարք որոնողական գործողությունները արդյունք չեն տալիս։

 

 

 ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 17-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ 

 


Ըստ վիճակագրության որոնողական աշխատանքները գրեթե միշտ դադարեցնում են 10-րդ օրը։

 

 

Բայց որոնողական աշխատանքները շարունակվում են, չնայած, որ 10 օրից ավել է անցել և ինչպես հայտնում են ՆԳՆ-ից չեն պատրաստվում դադարեցնել որոնողական աշխատաները, այլ կշարունակվեն։

 

ՆԳՆ-ից հայտնեցին, որ կիրառվել են նաև հատուկ մեթոդներ, օրինակ ՝ մանեկեն են գցել գետը։

 

 

 Որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը