Ի՞նչ կպատահի, եթե պատահմամբ ժամկետանց կաթնամթերք ուտենք կամ խմենք


Շատերին է այս հարցը տանջում, թե ինչ կպատահի, եթե օգտագործենք ժամկետանց կաթնամթերք։
Նախ եկեք պարզենք, թե ինչպես հասկանանք, որ կաթնամթերքը ժամկետանց է և այևս պիտանի չէ։
Ոչ պիտանի կաթնամթերքը հեշտ է տարբերել ՝ թթու և տհաճ հոտով։
Այն առաջանում է բակտերիաների պատճառով, որոնք բազմացել են փչացած կաթնամթերքի մեջ։
Բացի այդ, միկրոօրգանիզմների կողմից արտազատվող ֆերմենտները բարձրացնում են շրջակա միջավայրի թթվայնությունը, ինչը հանգեցնում է կազեինի սպիտակուցի քայքայմանը և գնդիկների առաջացմանը։ Արդյունքում՝ կաթնամթերքը կորցնում է իր միատարր կառուցվածքը և կարող է ձեռք բերել դեղնավուն երանգ։
Իսկ ի՞նչ կպատահի, եթե պատահմամբ ժամկետնանց կաթնամթերք ուտենք կամ խմենք։
Եթե ձեր բախտը բերի, և կաթնամթերքի մեջ վնասակար միկրոօրգանիզմներ չլինեն, ապա ոչինչ էլ չի պատահի։ Իսկ վնասակար բակտերիաների դեպքում հետևանքները տհաճ կլինեն։
Ե՛վ հում, և՛ պաստերիզացված կաթնամթերքը պարունակում է բակտերիաներ Acinetobacter, Bacillus և Clostridium սեռից, որոնք կարող են առաջացնել սննդային թունավորումներ կամ առողջական այլ խնդիրներ:
Հատկապես ուշադիր պետք է վերահսկել կաթնամթերքի թարմությունը՝ ստամոքս- աղիքային համակարգի աշխատանքի խանգարման դեպքում։ Եթե դուք պարբերաբար տառապում եք փորափքանքից, հակված եք փորլուծության, ապա դա կարող է վկայել աղիքային միկրոֆլորայի խանգարման մասին։
Հնացած կաթնամթերքը կարող է նպաստել փքվածությանը, առաջացնել փորլուծություն և հանգեցնել բակտերիաների գերաճի համախտանիշի:
