Ի՞նչ առողջական խնդրի մասին է վկայում, երբ օրվա ընթացքում շատ քիչ եք ունենում ջուր խմելու ցանկություն

Դիտումներ 1662

Ի՞նչ առողջական խնդրի մասին է վկայում, երբ օրվա ընթացքում շատ քիչ եք ունենում ջուր խմելու ցանկություն

Առողջության բարելավումը պետք է սկսել ամենապարզ ու ամենակարևոր գործողությունից՝ ջուրը ճիշտ խմելուց: Սավոք սրտի, փոքր հասակից մեզ չեն սովորեցնում, թե ի՞նչ քանակի ջուր է անհրաժեշտ օրգանիզմին ու ինչպե՞ս այն ճիշտ խմել, ինչը կկանխեր շատ հիվանդությունների առաջացումը:

 

 

Փորձագետների կարծիքով մարդկանց ջուր խմելու ցանկության բացակայությունը խոսում է օրգանիզմում որոշակի խախտումների ի հայտ գալու մասին:

 



Մասնավորապես ջուր խմելու ցանկության բացակայությունը կարող է երիկամների ֆունկցիայի կամ նյшրդային բ-ջիջներում փոխանցման և ընկալման իմպուլսների խախտման հետևանք լինել:

 

 

Օրգանիզմում ջրի պակասը նպաստում է երիկամներում քարերի, ավելորդ քաշի, արյան խտացման, գլխացավերի, կնճիռների առաջացմանը:

 

 



Փորձագետներն առաջարկում են հետևյալ սխեման. արթնանալուց հետո անհրաժեշտ է 1 բաժակ ջուր խմել (250մլ), դա օգնում է օրգանիզմին արթնանալ ու լավացնում է ինքնազգացողությունը:

 

 

Օրվա ընթացքում քիչ-քիչ լրացնել անհրաժեշտ քանակությունը: Պետք է փոքր կումերով խմել: Քնելուց առաջ 250 մլ ջուրը բաժանել երեք մասի ու փոքր կումերով խմել: Եթե մինչև այժմ օրական 1 լիտր ջուր էիք խմում, իսկ ձեր օրվա նորման 3 լիտր է, ապա չի կարելի միանգամից այն լրացնել: Ամեն շաբաթ 0.5 լիտր ավելացնելով՝ հասեք ձեր նորմային»:



Ամենաընթերցվածը