Հղիների համար ամենաօգտակար բույսն է սա, եթե հայերեն անվանումը գիտեք գրեք

Դիտումներ 1300

Հղիների համար ամենաօգտակար բույսն է սա, եթե հայերեն անվանումը գիտեք գրեք

Պատկանում է հաճարենիների կարգի, կեչազգիների ընտանիքի, տխլենիների ենթաընտանիքին։
Տեսակի լատիներեն գիտական անվանումն է` Carpinus, անգլերեն` hornebeam, ֆրանսերեն` charme, իսպաներեն`ojaranzo։ Այս անվանումների մեջ որևէ ընդհանրություն չի նկատվում։

 


Բույսն ունի մոտ 50 տեսակներ, դրանք հիմնականում տարածված են Ասիայի բարեխառն կլիմայական գոտիներում կամ մշակովի տեսակներ են։ Բույսը օգտագործվում է գաճաճային ծառերի բուծման արվեստում (բոնսայ), քանի որ դանդաղ է աճում և դիմացկուն է գեղարարական էտումների հանդեպ` ընդունելով ցանկալի տեսք։



Կեղևը պարունակում է բետուլին, ֆենոլներ, դաբաղանութ, սպիրտներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ։ Տերևը հարուստ է օրգանական թթուներով և ֆլավոններով, պարունակում է նաև ինոզիտ, դաբաղանյութ, բետա-կարոտին, E, K, C վիտամիններ։

 

 

Բույսը ունի հակաօքսիդանտ, հակահելմինտային, լեղամուղ, արյունարգել հատկություն, ըստ որոշ տվյալների` տերևի թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։



Ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է հղի կանանց, հեռացնում է վախի զգացողությունը։

 

 

Թուրմ 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց մեկ ժամ հետո։



Ամենաընթերցվածը