Հրատապ․ Երկարաշարժ է եղել Հայաստանում

Դիտումներ 1633
Հրատապ․ Երկարաշարժ է եղել Հայաստանում
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի ապրիլի 9-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰
 
 
 
աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մառզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը երկրի ընդերքում տեղի ունեցող հանկարծակի շարժում է, որը առաջանում է երկրակեղևի սալերի բախման կամ տեղաշարժի հետևանքով։ Այդ շարժումը ստեղծում է սեյսմիկ ալիքներ, որոնք զգացվում են որպես ցնցումներ երկրի մակերևույթին։

 

 

Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

 

🏠 Տանը գտնվելիս

  • Մնա՛ ներսում, մի՛ փորձիր անմիջապես դուրս վազել։
  • Թաքնվի՛ր ամուր սեղանի կամ մահճակալի տակ։
  • Հեռու մնա՛ պատուհաններից, հայելիներից և կախված ծանր առարկաներից։
  • Եթե հնարավոր է, պաշտպանիր գլուխդ ձեռքերով կամ բարձով։

🏢 Բազմահարկ շենքում

  • Մի՛ օգտվիր վերելակից։
  • Մնա՛ տեղում և սպասիր ցնցումների ավարտին։
  • Թաքնվի՛ր ներքին պատերի մոտ կամ սեղանի տակ։

🚶 Դրսում գտնվելիս

  • Հեռու մնա՛ շենքերից, ծառերից, էլեկտրական սյուներից։
  • Գնա՛ բաց տարածք, որտեղ վտանգավոր առարկաներ չկան։

🚗 Մեքենայի մեջ

  • Կանգնեցրու մեքենան անվտանգ վայրում։
  • Մնա՛ մեքենայի մեջ մինչև ցնցումների ավարտը։
  • Խուսափիր կամուրջներից և թունելներից։

📦 Նախապես պատրաստվելու համար

  • Ունեցիր արտակարգ իրավիճակի պայուսակ (ջուր, սնունդ, դեղորայք, լապտեր)։
  • Սովորեցրու ընտանիքիդ անդամներին անվտանգության կանոնները։
  • Ամրացրու ծանր կահույքը պատերին։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը