Հենց նոր երկրաշարժ տեղի ունեցով, իսկ ովքե՞ր զգացին․ Հայտնի են բոլոր մանրամասները

Դիտումներ 3151
Հենց նոր երկրաշարժ տեղի ունեցով, իսկ ովքե՞ր զգացին․ Հայտնի են բոլոր մանրամասները
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։
 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ի՞նչ է երկրաշարժը
Երկրաշարժն ամենահզոր և վտանգավոր բնական երևույթներից մեկն է: Այն արտահայտվում է ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով:
Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:
 

 

Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում. մեր երկրի տարածքում տարբեր դարաշրջաններում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:
 
Ըստ ծագման՝ երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին (1908թ. Տունգուսյան երկնաքարի՝ երկրի մակերևույթի հետ բախումն առաջացրեց հզոր երկրաշարժ):
 
Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են երկրաշարժի պատճառ դառնալ:
 
Սովորաբար երկրաշարժի հզոր ցնցումներին նախորդում են առաջնային թույլ ցնցումներ՝ նախացնցումներ (ֆորշոկեր): Հիմնական ցնցումից կամ ցնցումներից մի քանի րոպե, ժամ, նույնիսկ մի քանի օր հետո կարող են դիտվել հետցնցումներ: Ստորերկրյա ցնցման առաջացման տիրույթն անվանում են երկրաշարժի օջախ:
 
Երկրաշարժի օջախի կենտրոնն անվանում են հիպոկենտրոն: Երկրագնդի մակերևույթի վրա հիպոկենտրոնի պրոյեկցիան կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը