Հայտնի է, թե ինչ պետք է արվի Գումի շուկայից 1 տոննա առգրավված միսը

Դիտումներ 4201
Հայտնի է, թե ինչ պետք է արվի Գումի շուկայից 1 տոննա առգրավված միսը

ՀՀ Սննդամթերքի Անվտնագության Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնում են, որ Գումի շուկայից առգրավվել է մոտ 1 տոննա  ոչ սպանդանոցային մորթի միս։

 

 

Իսկ ի՞նչ պետք է արվի 1 տոննա առգրավված միսը։ ԱՅդ հարցին աշխատակիցները պատասխանեցին, որ պետք է այրեն։ Իսկ այրելու գումարը տալիս է հենց տնտեսվարողը։


Հիշեցնենք, որ ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայց են կատարել շուկայի մսի վաճառակետեր, որպեսզի ստուգեն սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերը։

 

 

Իրավիճակը լարվել է, առաջացել է քաշքշուկ ոստիկանների և մսավաճառների միջև։

Առգրավվել մոտ 1 տոննա միս։

Կարմիր միսն ունի մի շարք օգտակար հատկություններ:


Նախ և առաջ, այն հարուստ է երկաթով և միոգլոբինով, որն անփոխարինելի է արյան կարմիր բջիջների սինթեզի համար: Երկրորդ՝ կենդանական սպիտակուցները մկանային հյուսվածքների և նյարդային մանրաթելերի համար շատ կարևոր են: Երրորդ՝ կարմիր միսը օրգանիզմի համար կենսական նյութերի աղբյուր է: Այսպիսով, դրանում պարունակվող կալիումը օգտակար է սրտի և արյան անոթների համար: Մագնեզիումը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Ցինկը բարձրացնում է դիմադրողականությունը։ Վիտամին PP-ն աջակցում է թթվային-վերականգնողական ռեակցիաներին: Կալցիումը և ֆտորը ամրացնում են ոսկորները և ատամի էմալը: B վիտամիններն ակտիվորեն ներգրավված են նյութափոխանակության գործընթացներում:


Կարմիր միսն ունի նաև վնասակար հատկություններ։

 

 


Հետազոտությունները հավաստիացնում են, որ կարմիր միսը վնասակար է առողջության համար։ Գաղտնիք չէ, որ կարմիր մսի մեջ կան հագեցած ճարպեր, որոնք բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Սա կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների լուրջ հիվանդությունների՝ հանգեցնելով մինչև իսկ կաթվածի կամ ինսուլտի:


Ուսումնասիրությունները նաև վկայում են, որ կարմիր մսի չափից շատ օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացումը 12 %-ով, ինչպես նաև դրա անդադար օգտագործումը կրճատում է կյանքի միջին տևողությունը 8-10 տարով: Այս մթերքի չափազանց մեծ կախվածությունը ևս մեկ տհաճ հետևանք կարող է ունենալ՝ ավելորդ քաշ և դրա հետ կապված խնդիրներ. օրգանիզմի տարբեր համակարգերի ծանրաբեռնվածություն, ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդություններ և այլն:


Այնուամենայնիվ, նման ճնշող եզրակացությունները կարմիր մսից հրաժարվելու պատճառ չեն: Շատ առումներով, այս մթերքի վնասակար հատկությունները կախված են միմիայն նրա պատրաստման եղանակից։
Հաճախ մթերքը վնասակար է դառնում դրա օգտագործման տարրական կանոնների անտեղյակության պատճառով: Հետևաբար, ընտրեք միայն թարմ միս `հարթ, առողջ գույնով: Հիշեք «ոսկե կանոնը». որքան տարիքով մեծ է կենդանին, այնքան մուգ է մսի գույնը։ Փորձեք ամեն օր չուտել միս, քանի որ բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական օգտագործել 500 գ միս։


Հնարավորության դեպքում մի օգտագործեք խանութում վաճառվող արտադրանք՝ երշիկ, նրբերշիկ և այլն, այլ ինքներդ պատրաստեք՝ շոգեխաշելով կամ ջեռոցում եփելով։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը