Հայտնի է օգոստոսի 23-ի դրության որքան մարդ է ՀՀ-ում վարակվել մոծակի տենդով

Դիտումներ 1462

Հայտնի է օգոստոսի 23-ի դրության որքան մարդ է ՀՀ-ում վարակվել մոծակի տենդով

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք:

 

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: 

 



Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

 

 

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:



Ամենաընթերցվածը