Հայտնի է քանի բալ ուժգնությամբ է երկրաշարժը եղել և որտեղ է եղել էպիկենտրոնը
Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը երկրաշարժ է եղել ԶԻրանում և Հայաստանում նույնպես ցնցումներ են եղել։
Մասնավորապես` Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում։
Ցնցումների ուժգնությունը եղել է ՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Իսկ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։