Հայտնի է ՝ ինչ պատիժ է սպասվում Անդրանիկ Թևանյանին

Դիտումներ 552
Հայտնի է ՝ ինչ պատիժ է սպասվում Անդրանիկ Թևանյանին

ՀՀ քննչական կոմիտեն ժամեր առաջ հայտարարություն տարածեց`պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի ենթադրյալ պետական դավաճանության եւ լրտեսության վերաբերյալ։

 

 

Ըստ ՔԿ-ի` Թեւանյանը 2024֊ին ապօրինի կերպով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ փոխանցել օտարերկրյա ծառայությունների, Թեւանյան հերքել է հրապարակված տեղեկատվությունը։

 


ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։

 

 

Ըստ քրեական օրենսգրքի` 418-րդ հոդվածի 1֊ին մասով սահմանվում է. «Պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ», 424֊րդ հոդվածի 1֊ին մասով էլ նշվում է. «424, 1. պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։

Նշենք, որ Թեւանյանն այս պահին նախաձեռնված քրվարույթով որեւէ կարգավիճակ չունի։

Անդրանիկ Թևանյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 5-ին՝ Երևանում։

1997 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը[3]։ Ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորումը։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը՝ ճարտարագիտության մագիստրոսի որակավորմամբ։

1999-2000 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, իսկ 2000-2001 թվականներին՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ 2001 թվականին եղել է Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող։ 2002-2006 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, իսկ 2003-2013 թվականներին՝ Երևանի Հայ-ռուսական համալսարանում։

2009 թվականին հիմնադրել է «7 օր» լրատվավերլուծական կայքէջը 7 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[4]՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Հիմնադրել է 7օր կայքը։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը