Հայտնի է ինչ պատիժ է սպասվում 19-ամյա «գոնշիկին», ով նկարահանել էր սեփական վթարը

Դիտումներ 582
Հայտնի է ինչ պատիժ է սպասվում 19-ամյա «գոնշիկին», ով նկարահանել էր սեփական վթարը

Նախօրեին տեղեկացրել էինք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունն ու տեսանկարահանել իր արարքը:

 

 

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): 
 

 


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում

 

 

նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
 

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի՝ Վահրամ Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը