Հայաստանում նոր վիրուս է տարածվում, որի անունն է ՝ մետապնևմավիրուս․ Այս վիրուսի մասին հայտարարություն է տարածել ԱՀԿ-ն
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն-ը հայտարարություն է տարածել։
ℹ️ Հյուսիսային կիսագնդի շատ երկրներում ՝ պայմանավորված սեզոնայնությամբ աճում են սուր շնչառական վարակների միտումները, ինչպիսիք են սեզոնային գրիպը, շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և այլ շնչառական վիրուսներ, այդ թվում մարդու մետապնևմավիրուսը (HMPV), ինչպես նաև միկոպլազմային թոքաբորբը:
‼ Վերջերս Չինաստանում հետաքրքրություն է առաջացել HMPV (մարդու մետապնևմավիրուս) դեպքերի նկատմամբ:
✅Մարդու մետապնևմավիրուսը սովորական շնչառական վիրուս է, որը շատ երկրներում շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում (թեև ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հետազոտում և հրապարակում տվյալներ):
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ` նման սովորական մրսածության և վերանում են մի քանի օր անց (թեև որոշ դեպքերում կարող են գրանցվել հոսպիտալացումներ բրոնխիտով կամ թոքաբորբով)։
🟥 ԱՀԿ-ն կապի մեջ է չինացի առողջապահական պաշտոնյաների հետ և չի ստացել բռնկման անսովոր ձևերի մասին որևէ հաղորդում:
🟥 Համաձայն Չինաստանի իշխանությունների հայտարարության` առողջապահական համակարգը ծանրաբեռնված չէ և արտակարգ հայտարարություններ կամ արձագանքներ չեն եղել:
✔ Հաշվի առնելով ակնկալվող սեզոնային աճը, հանրությանը տրամադրվել են առողջապահական հաղորդագրություններ՝ շնչառական վարակների տարածումը կանխելու և այդ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։
🔺ԱՀԿ-ն շարունակում է վերահսկել շնչառական հիվանդությունները գլոբալ, տարածաշրջանային և երկրի մակարդակներում համագործակցային հսկողության համակարգերի միջոցով և անհրաժեշտության դեպքում տրամադրում է թարմացումներ: