Համեղ աղցան Ամանորի սեղանի համար
Դիտումներ 1010
Բաղադրություն․
հավի լյարդ - 150 գ
աղած կամ թթու վարունգ - 2 հատ
սոխ - 1 գլուխ
խաշած գազար - 1-2 հատ
խաշած ձու - 4 հատ
աղ
բուսական յուղ
կանաչի - զարդարման համար
մայոնեզ
Եռացրեք հավի լյարդը մինչև եփվի և թողնել սառչի։
Գազարը կեղևով եփում ենք մինչև փափկի։
Սոխը կտրատել փոքր խորանարդիկների և տապակել բուսայուղի մեջ։
Աղցանը հավաքում ենք շերտերով, յուրաքանչյուր շերտին քսելով մայոնեզով՝ քերած սպիտակուցներ, քերած գազար, թթու վարունգ (խորանարդիկ կտրատած և քերած), տապակած սոխ, քերած հավի լյարդ։
Աղցանը ծածկել թաղանթով և թողնել սառնարանում:
Մատուցելուց առաջ աղցանի ամանի վրա դնել ափսեով և նրբորեն շրջել:
Զարդարեք աղցանը քերած ձվի դեղնուցներով և խոտաբույսերով։
Բարի ախորժակ
Ամենաընթերցվածը