ՀՀ-ում առաջին անգամ նման փոխպատվաստում են արել և բուժել են արյան քաղցկեղը, որ հայտնաբերվել էր Լալա Բախտիկյանի մոտ, ում որդին 44-օրյա պատերազմում էր զոհվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։
Հայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում:
Պացիենտը Լալա Բախտիկյանն է: 44-օրյա պատերազմում որդու զոհվելուց 3 տարի անց նորից պետք է մայրանար. հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
Թեև այս փոխպատվաստման 20 տոկոս դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20 տոկոս դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է ալոգեն փոխպատվաստումը սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման միակ հնարավորությունն է, շատ երկրների առողջապահական համակարգերի համար անհասանելի բարդագույն բժշկական միջամտություն:
Մանրամասները տեսանյութում ՝
Հայաստանում հիվանդացության տարեկան միջին ցուցանիշը կազմում է 3,8:100000 բնակչության հաշվով։ Սեռատարիքային առանձնահատկություններից նշվում է հետևյալը՝ սուր լեյկոզով հիվանդանում են բոլոր տարիքները։ Հիվանդացության կորագծում նկատվում է երկու պիկ՝ առաջին պիկը 0-14 տարեկանում է, երկրորդ պիկը՝ 55-65 տարեկանում։ 75% դեպքերում սուր լեյկոզով հիվանդանում են մեծահասակները։
Մանկական լեկոզների 80-90% սուր լիմֆոբլաստային լեյկոզներն են։ Ոչ լիմֆոբլաստային սուր լեյկոզների հաճախականությունը բարձրանում է մեծ տարիքային խմբերում։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում են սուր լեյկոզով, քան կանայք։