Եթե գիտեք ինչ է սա, գրեք թող բոլորը իմանան


Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաև սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը՝ արաբերեն հումազ բառով, կոչվում է նաև ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։
Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) և գործածվել են իբրև փայտանյութ տանիքները ծածկելու համար։
Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաև թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։
Խաշած թրթնջուկի տերևները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեևներով մաքրում են պղնձե ամանները, հյութով՝ թանաքի բծերը։
