Գիտնականները ծերացումը դանդաղեցնող նոր միջոց են հայտնաբերել

Դիտումներ 118

Գիտնականները ծերացումը դանդաղեցնող նոր միջոց են հայտնաբերել

Լոս Անջելեսցի կենսաբանները բջջային գործընթացներին միջամտելու նոր մեխանիզմ են մշակել, որը կարող է կանգնեցնել ծերացումը և վերադարձնել երիտասարդությունը։ Ամեն դեպքում, այդ միջոցը դեռևս փորձարկվել է միայն դրոզոֆիլ ճանճերի վրա։

«Երիտասարդացման» միջոցը հիմնված է միտոքոնդրիումների՝ էներգիայի մանր գեներատորների վրա, որոնք կան օրգանիզմի բոլոր բջիջներում։ Միտոքոնդրիումները տարիքի հետ ավելի հաճախ են վնասվում, և ծերացման ընթացքում վնասված միտոքոնդրիումները, որպես կանոն, կուտակվում են մարդկանց ուղեղում, մկաններում և այլ օրգաններում։

 



Կուտակվելով նրանք կարող են դառնալ թունավոր և նպաստել լայն սպեկտրի տարիքային հիվանդությունների առաջացմանը, բացատրում է հետազոտության ավագ հեղինակ, Լոս Անջելեսում Քալիֆորնիայի համալսարանի ինտեգրատիվ կենսաբանության և ֆիզիոլոգիայի (UCLA) պրոֆեսոր Դեւիդ Ուոքերը։ Նոր հետազոտության մեջ Ուոքերն ու իր գործընկերները հայտնաբերել են, որ դրոզոֆիլի մոտ  կյանքի ուղիղ կեսն ապրելուց հետո՝ մեկ ամսական հասակում, միտոքոնդրիումները դառնում են ավելի խոշոր և երկարուկ, այն դեպքում, երբ երիտասարդ հասակում դրանք լինում են շրջանաձև և ավելի փոքր։ Գիտնականների կարծիքով միտոքոնդրիումների չափերի մեծացումը և դրանց երկարումը վատթարացնում են բջջի՝ վնասված միտոքոնդրիումներից մաքրվելու ունակությունը։

Nature Communications պարբերականում հրապարակված ետազոտության մեջ ասվում է, որ  UCLA–ի գիտնականները արհեստականորեն վերացրել են վնասված միտոքոնդրիումները՝ բաժանելով դրանք ավելի մանր մասերի։ Դրանից հետո ճանճերը դարձել են առավել ակտիվ, էներգետիկ և դիմացկուն։ Նշվում է, որ փորձնական միջամտությունից հետո բեղուն էգ ճանճերը ապրել են իրենց բնականոն կյանքի ժամկետից միջինում 20 տոկոսով ավելի երկար, իսկ որձերը՝ 12 տոկոսով ավելի շատ։

Շարունակությունը այստեղ ՝  med.news.am 



Ամենաընթերցվածը