Գիտե՞ք ինչ է այս մրգի անունը․ Շատ համեղ թթու լավաշ է ստացվում․ Հապալաս չէ

Դիտումներ 5777
Գիտե՞ք ինչ է այս մրգի անունը․ Շատ համեղ թթու լավաշ է ստացվում․ Հապալաս չէ

Այս պտղի անունը մամուխ է։

 

 

Վարդազգիների ընտանիքին պատկանող փշոտ մամխենու պտուղները հավաքում են ուշ աշնանը, չորացնում արեւի տակ կամ վառարանի ջեռոցում: 


Մամխենու պտուղները պարունակում են շաքար, բջջանյութ, պեկտինային միացություններ, խնձորաթթու, դաբաղող եւ հոտավետ նյութեր, վիտամիններ C, կարոտին, B1, B2, PP, E ինչպես նաեւ կարմիր ներկ, սպիրտ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ: 

 

Բուժման համար օգտագործում են բույսի ծաղիկները եւ պտուղները, որոշ դեպքերում` նաեւ տերեւները, կեղեւը եւ արմատը: Պտուղները կիրառվում են արյունալույծի, ոչ սպեցիֆիկ կոլիտների, սննդային թունավորումների բուժման ժամանակ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը