Գազարով թթու դրած կաղամբի բաղադրատոմս

Դիտումներ 402

Գազարով թթու դրած կաղամբի բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • կաղամբ - 2,5 կգ,

  • գազար - 3-4 հատ,

  • աղ - 50 գր

Թթու դրած կաղամբ գազարով



Պատրաստման եղանակը

  • Կաղամբը լվանում ենք և 4 մասի կիսում, այնուհետև հանում մեջտեղի հատվածն ու մանր կտրատում։

  • Գազարը լվանում ենք, մաքրում և անցկացնում խոշոր քերիչով։

  • Կաղամբը լցնում ենք մեծ ամանի մեջ և աղի հետ տրորում (աղի հետ տրորում ենք, որպեսզի կաղամբը փափկի, և ջրերը դուրս գան)։ Կաղամբը տրորելուց հետո ավելացնում ենք քերած գազարը։ Կաղամբի ջուրը պետք է այնքան դուրս գա, որ ամբողջությամբ ծածկի կաղամբը։

Թթու դրած կաղամբ գազարով

  • Կաղամբի վրա ծանրություն ենք դնում։ Կողքից փայտե գրտնակ կամ փայտե գդալ ենք դնում, որպեսզի գազերը դուրս գան։ Գիշերը թողնում ենք այդպես։ Հաջորդ օրը պետք է պղպջակներ առաջանան, ինչն էլ վկայում է այն մասին, որ թթվելու գործընթացը սկսվել է։ Իսկ թե ինչքան ժամանակում կթթվի, կախված է տան ջերմաստիճանից։ Ընթացքում ծանրությունը հանում ենք և գրտնակով սեղմում, որպեսզի կաղամբի գազերը դուրս գան, հակառակ դեպքում կաղամբը շատ կթթվի։

  • Այդպես նույն գործընթացը 3-4 օր կրկնում ենք։ 3-4 օր հետո թթվի գույնը կբացանա, իսկ պղպջակները կանհետանան, դա վկայում է այն մասին, որ կաղամբը պատրաստ է։ Թթուն դնում ենք մաքուր ապակյա տարայի մեջ, վրան թթվի ջուրն լցնում, որպեսզի այն կաղամբն ամբողջությամբ ծածկի, ինչից հետո ծածկում ենք կափարիչով ։



Ամենաընթերցվածը