Գառնի յարախ․ Սմբուկով հայկական ուտեստի ճիշտ պատրաստման եղանակը
Գառնի յարախը հայկական ուտեստ է։ Այս տաք ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ արտահայտությունից, նշանակում է Գառնու ձոր. տարածում ունի Գառնու բնակիչների շրջանում:
Գառնու Յարախը ստացել է իր անունը պատրաստման ձևի համար։ Ձեզ ենք ներկայացնում այս հիանալի ճաշատեսակի ճիշտ պատրաստման եղանակը։
Սմբուկի օգտակար հատկությունները, այն իսկական դեղամիջոց է հետևյալ հիվանդությունների դեմ
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Smbuki-ogtakar-hatkutyunnery
Բաղադրամասեր
4-5 հատ սմբուկ,
0,5 կգ աղացած տավարի միս,
3-4 հատ լոլիկ,
աղ,
պղպեղ (ըստ ճաշակի),
մաղադանոս,
1 հատ գլուխ սոխ,
բուսայուղ,
կարագ
Պատրաստման եղանակը
Սոխը լավ մանրացրեք և սոխառած արեք ՝ վրան ավելացնելով աղ։ Հենց սոխի գույնը դառնա ոսկեգույն, ավելացրեք աղացած միսը, համեմեք պղպեղով և մարմանդ կրակի վրա տապակեք։
Վերջում վրան ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը։ Սա գառնի յարախի միջուկն է։
Սմբուկը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ: Միջուկը հանել, իսկ սմբուկը դնել աղաջրի մեջ 30 րոպե , որպեսզի դառնությունը կորի: Երկու կողմից տապակել բուսայուղով և թողնել սառչի:
Սմբուկի մեջ լցնել միսը, իսկ վրան դնել լոլիկի մանրացված կտորները: Եփել 160° ջեռոցում 40 րոպե:
Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: