Ռեհանն ու դարչինը օրգանիզմից կհեռացնի այտուցը, ավելորդ ճարպը և կիջեցնի բարձր շաքարը

Ձեզ հարկավոր է.
1 լիտր ջուր
2 դարչինի ձողիկներ
2 կարմիր խնձոր
1 փոքր կտոր կոճապղպեղի արմատ
2-3 ճյուղ ռեհան

Եռման ջրի մեջ ավելացնել ռեհանից բացի մյուս բաղադրիչներ, եռացնել մոտ 3-5 րոպե։
Անջատեք կրակն ու ավելացրեք ռեհանի տերեւները։ Ծածկեք և թողեք եփվի 25-30 րոպե, ապա քամեք և պահեք սառնարանում։

Առաջին բաժակը խորհուրդ է տրվում խմել առավոտյան, նախընտրելի է դատարկ ստամոքսին։ Մյուս բաժինները ճաշից կես ժամ առաջ և ընթրիքից կես ժամ առաջ:
Խորհուրդ է տրվում օգտագործել 10-15 օր, իսկ հետո 10 օր ընդմիջել և ցանկության դեպքում կրկնել կիրառումը։
