Եթե ուզում եք ձուն գեղեցիկ կարմիր գույն ստանաք, ջրի մեջ լցրեք սոխի կլեպ և այս բաղադրիչը
Այսօր շատերն են ձու ներկում և ձեզ առաջարկում ենք մի տարբերակ, որը շատ կհավանեք և շատ գեղեցիկ կստացվի։ Ձվերը կունենան վառ կարմիր գույն, չեն ճաքի և ավելի համեղ կեփվեն։
Ինչ է պետք անել։ Նախ կաթսայի տակ սոխի կլեպ լցրեք։ Այնքան լցրեք, որ կաթսայի հատակը ամբողջությամբ ծածկվի։
Այնուհետև լավ լվացեք ձվերը։ Շարեք կաթսայի մեջ ՝ սոխի կլեպի վրա։ Հետո այնքան ջուր ավելացրեք, որ ձվերը ծածկվեն։ Չենք մոռանում նաև խոշոր աղի մասին։
Վրան լցրեք, որպեսզի չճաքեն ձվերը։ Եռալուց հետո թողեք եփվի 9-10 րոպե։ Իսկ վերջում ավելացնում ենք ամենակարոևր բաղադրիչներից մեկը։
9-10 րոպե անց ավելացնում ենք մի փոքր ձեթ, որպեսզի կարմիր գույնը ավելի գեղեցիկ լինի ձվերի վրա։ Նշեմ նաև, որ քացախ կամ կիտրոն պետք չէ ավելացնել, քանի որ այն չի թողնի, որ ձվերը լավ ներկվեն։
Դե ինչ, հուսով ենք կարողացանք օգտակար լինել։