Եթե ուզում եք այսպիսի կարմիր, ընտիր ձմերուկ կարողանանք ընտրել, իմացեք այս գաղտնիքը
Ձմերուկ գրեթե բոլորն են սիրում, սակայն ոչ բոլորն են կարողանում ընտրել և գնել կարմիր, քաղցր ձմերուկ։
Ինձ մի գաղտնիք է ասել ձմերուկ վաճառող ֆերմերը, որի միջոցով կարողանում եմ միայն լավ ձմերուկ գնել։
Սիրով կկիսվեմ ձեզ հետ։
Չափսը շատ կարևոր նշանակություն ունի։ Այն պետք է ոչ շատ մեծ լինի, ոչ շատ փոքր։ Եվս մեկ կարևոր հանգամանք, ձմերուկը պետք է իր չափոերի համեմատ ավելի ծանր լինի։ Ուշադրություն է պետք դարձնել նաև պոչին։
Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ: Ինչպես նաև ձմերուկ ընտրելիս այն ձմերուկը ընտրեք, որի վրա կան այսպիսի հետքեր։
Այն վկայում է, որ ձմերուկը քաղցր կլինի։ Եվս մեկ բանի վրա է պետք ուշադրություն դարձնել։
Ուշադրություն դարձրեք այն հատվածի վրա, որը եղել է հողի կողմը։
եթե այն սպիտակ է, ուրեմն ձմերուկը հասած չէ, իսկ դեղնավուն կամ դեղնա-նարնջագույնը կվակայի ձմերուկի հասած լինելու մասին։
Ահա այն խորհուրդները, որի շնորհիվ միայն հասած և կարմիր ձմերուկ եմ գնում։