Եթե մեղրը այսպես օգտագործեք, ապա այն ձեզ մեծ վնաս կտա

Դիտումներ 434

Եթե մեղրը այսպես օգտագործեք, ապա այն ձեզ մեծ վնաս կտա

Մեղրը կարող է լինել և՛ օգտակար, և՛ վնասակար մթերք մարդու օրգանիզմի համար,- հարցազրույցներից մեկում ասել է իմունոլոգ Իրինա Էստրինան։
Ռուսաստանում մեղրի պահանջարկն ավանդաբար աճում է աշնանը, քանի որ մթերքն ավելի ակտիվ են ուտում սեզոնային վարակների բուժման ժամանակ կամ դրանց կանխարգելման նպատակով։

 

 

Մեղրի օգնությամբ շատերն ամրացնում են իմունային համակարգը։ «Մեղրն իսկապես օգտակար մթերքներից է, բայց հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այդ մթերքը կարող է ոչ միայն օգուտ բերել, այլև վնասել»,- ասաց իմունոլոգ Էստրինան։
 



Անդրադառնալով մեղրի առողջարար բաղադրիչներին՝ մասնագետը նշեց, որ այն պարունակում է B խմբի վիտամիններ, բացի այդ, պարունակում է վիտամին C և K, ինչպես նաև հակաօքսիդանտ նյութեր, որոնք այն դարձնում են հակաբորբոքային, հակամանրէային միջոց։
«Ընդամենը երկու ճաշի գդալ մեղրը մեր օրգանիզմին ապահովում է բոլոր կարևոր վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի ամրապնդման համար»,- ասել է Էստրինան: 

 

 

Մեղրի վնասակար ազդեցությունը պայմանավորված է արագ ածխաջրերի բարձր պարունակությամբ՝ սննդանյութեր, որոնք շատ արագ ներծծվում են օրգանիզմի կողմից և կարող են նպաստել արյան շաքարի մակարդակի արագ բարձրացմանը: Այդ իսկ պատճառով այն չի կարելի օգտագործել նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի կամ շաքարախտի դեպքում։



Բացի այդ, մարմնի կողմից ալերգիկ ռեակցիայի վտանգը սերտորեն կապված է մեղրի օգտագործման հետ: Բժիշկը տեղեկացրեց, որ տարբեր մարդկանց մոտ մեղրի նկատմամբ ալերգիայի ախտանշանները կարող են խիստ տարբերվել իրենց ծանրությամբ և բնութագրերով։ Պատահում է նաև, որ որոշակի տեսակի մեղրի նկատմամբ ալերգիա ունեցող մարդը կարող է որևէ անհանգստություն չզգալ մյուսն օգտագործելիս։
«Ինչ-որ մեկը կարող է զգալ ցավոտ փքվածություն, ջղաձգություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն: Ավելի բարդ դեպքերում կարող են առաջանալ գլխացավեր, գլխապտույտ և նույնիսկ ուշագնացություն: Նաև ալերգիան կարող է դրսևորվել եղնջացանի, ռինիտի, Քվինկեի այտուցի և նույնիսկ անաֆիլակտիկ շոկի տեսքով»,- ասաց բժիշկը։

 



Ամենաընթերցվածը