Եթե գործատուն չի գրանցել Ձեզ որպես աշխատող, ապա…

dialogue.am - ը գրում է ՝
Այս օրերին Dilogue.am-ին դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ աշխատաքնային պայմանագրերի և ստաժների հարցով: Քաղաքացիներին հիմնականում անհանգստացնում է այն հանգամանքը, որ գործատուները, որպես կանոն, խուսափում են նրանց պաշտոնապես գրանցել որպես աշխատուժ և հրաժարվում են կնքել թեկուզ միջնաժամկետ քաղաքացիրավական պայմանագիր:
Անդրադառնալով տարածված խնդրին՝ Dialogue.am-ի «Սոցիալական իրավունք» շարքը ներկայացնում է, թե ինչ իրավական հետևանքների կարող է հանգեցնել աշխատողի առաջ իր պարտականություները չկատարող և ըստ այդմ անբարեխղճորեն հարկեից խուսափող գործատուների վարքագիծը: Նշենք, որ նման դեպքերում, ցավոք, նյութապես տուժում է ոչ միայն պետությունը, այլ նաև աշխատողը, ով հետագայում կունենա և ստաժի խնդիր, և դժվարություներ՝ կենսաթոշակային տարիքում իր աշխատավարձի պահումներից գոյացած գումարներով բարեկեցություն ապահովելու հարցում:
Օրենքի պահանջն է, որ բոլոր գործատուները՝ անկախ պետական և մասնավոր սեկտորում գործելուց, իրենց ենթակայությամբ գործառույթներ իրականացնող ցանկացած աշխատակցին գրանցեն՝ օրենքով սահմանված կարգով կամ գոնե վերջինիս հետ փոխադարձ համաձայնության պայմաններում կնքեն թեկուզ ժամանակավոր պայմանագիր: Այստեղ կողմերը ամրագրում են գործատուի հստակ նշված պահանջներն ու կատարողի պարտավորությունները, ինչպես նաև կողմերի իրավունքները: Նշենք, որ աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում կազմվող անհատական իրավական ակտը կամ գրավոր քաղաքացիաիրավական պայմանագիրը պետք է կազմել օրենքի տառին համապատասխան:
[]Օրինական գրանցումից հետո, եթե աշխատողը նախապես ՝ սահմանված ժամկետներում չի գրել համապատասխան դիմում, որով կհրաժարվեր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը փոխանցլեւ մասին, այդ դեպքում գործատուն պարտավորվում է աշխատավարձի 5 %-ի չափով փոխանցում կատարել աշխատակցի կողմից ընտրված կուտակային կենսաթոշակային ֆոնդին:
Բացի այդ ցանկացած գրանցված աշխատակցի աշխատավարձից պահվում է նաև եկամտահարկ. թե ինչպես է հաշվարկվում պահվող եկամտահարկը կծանոթացնենք Dialogue.am կայքի հաջորդ հրապարակմամբ:
Իդեպ, այս վճարումները կատարվում են ոչ թե գործատուի, այլ աշխատողի հաշվին: Եվ քանի որ նման պահումները անմիջականորեն աշխատողի աշխատավարձից են գանձվում, դրա համար շատերը ձգտում են չգրանցվել՝ հուսալով տանալ ավելի բարձր աշխատավարձ:
(Պարադիր վճարները կազմում են աշխատավարձի հիմնականում 24 %-ը, որոշ դեպքեորում՝ մինչև 31 տոկոս%):
Մինչդեռ պետք է հիասթափեցնենք և աշխատակիցներին, և գործատուներին ու նշենք, որ ստվերային աշխատակիցներ ունենալն առաջացնում է իրավական հետևանաքներ:
[] Առաջարկում ենք իրազեկվել, թե ինչ տույժեր են նախատեսված այն դեպքում, երբ ունեք չգրանցված աշխատողներ:
Եվ այսպես, միայն վերջին վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2016-ի ընթացքում Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրականացրել է 96 ստուգում, որի արդյունքում արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ամենաուշագրավն այն է, որ արձանագրված գումարի զգալի մասը կազմվել է չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Միայն 2016-ի ընթացքում հայտնաբերվել է 136 չգրանցված վարձու աշխատողների դեպքեր:
Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի փաստագրած յուրաքանչյուր չգրանցված աշխատողի դեպքում գործատուն պարտավորվում է վճարել տույժ ու տուգանքներ: Պատկերացում կազմելու համար, թե ինչպես է չգրանցված աշխատակիցների տույժերի հաշվին մեկ տարվա ընթացքում գոյացել 66 մլն-ի զգալի մասը, առաջարկում ենք ծանոթանալ ստերև ներկայացված աղյուսակին:
|
Չձևակերպվածաշխատողներիթվաքանակը |
Հարկի չափը՝յուրաքանչյուրչձակերպված աշխատողիհամար |
|
1-ից 3-ը |
60 հազար դրամ |
|
4-ից 6-ը |
150 հազար դրամ |
|
7-ից 9-ը |
300 հազար դրամ |
|
10 և ավելի |
600 հազար դրամ |
Ի դեպ, նշենք նաև, որ գրանցված աշխատակից ձևակերպվելուց հետո եկամտահարկի և կենսաթոշակի կուտակային բաղադրիչի գանձումից հետո աշխատավարձը չպետք է նվազի սահմանված նվազագույն աշխատավարձից: Հետևաբար որպես աշխատող գրանցվելուց հետո նվազագույն «կեղտոտ աշխատավարձը» պետք է լինի առնվազն 76.600 դրամ, որի հարկումից հետո կմնա՝ սահմնաված նվազագույնը՝ 55 հազար դրամ:
Նյութի աղբյուրը ՝ http://www.dialogue.am/ete-gorcatun-chi-grancel-dzez-vorpes-ashxatox-apa/
