Եթե գիտեք այս բույսի անվանումը ՝ գրեք մեկնաբանություն․ Այն ամենբուժիչ բույսն է աշխարհում


Հնդկաստանում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:
Նրանք, ովքեր վատ են զգում ճանապարհորդելիս, կարող են ռեհանի մի տերեւ ծամել ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ու պահել այն բերանում` մինչեւ տրանսպորտից իջնելը: Հնդիկ բժիշկները պնդում են, որ ռեհանը պայքարում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են առաջ բերել քաղցկեղ: Ռեհանաջուրը փայլուն մազեր ունենալու ամենակարճ ճանապարհներից է: Ռեհանը նաեւ հագուստի ցեցի դեմ լավ միջոց է, այնպես որ պահարաններում կարող եք չոր ռեհանի տերեւներ պահել՝ ապահովելով նաեւ հաճելի բուրմունք:
Ռեհանը հակաբորբաքային ազդեցություն ունի:
Ռեհանը հանգստացնում է մարսողական համակարգը:
Ռեհանը հակաքաղցկեղային ազդեցություն ունի:
Օգտակար է դիաբետի դեպքում:
Մեղմում է դաշտանային ցավերը:
Ռեհանը պարունակում է վիտամին B6-ի ու մագնեզիումի մեծ քանակություն:Մագնեզիումը կանխում է սրտի նոպանների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը: Վիտամին B6-ը կանխում է վնասակար տարերի կուտակումը:Ավելին, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացման հավանականությունն ու թուլացնում է մկանները:
Ռեհանը մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում: Փոքր չափաբաժնով սնդիկը դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է օրգանիզմը վնասակար բակտերիաներից, սակայն մեծ չափաքանակի դեպքում կարող է վնասել օրգանիզմին: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ռեհանով բուժման դեպքում պահպանել չափաբաժինը: Այս նույն պատճառով էլ ռեհան խորհուրդ չի տրվում մինչև 7 տարեկան երեխաներին:
