Եթե գիտեք այս բույսի անունը խնդրում եմ գրեք․ Այսօր եմ գնել, գիտեմ բուժում է մի շարք հիվանդություններ

Դիտումներ 2019

Եթե գիտեք այս բույսի անունը խնդրում եմ գրեք․ Այսօր եմ գնել, գիտեմ բուժում է մի շարք հիվանդություններ

Այս համեղ և օգտակար խոտաբույսը տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլ մարզերի անտառներում։ Մեր հանրապետությունում աճում են՝ օղակատերև, հարթ, բազմածաղկավոր և կովկասյան սինդրիկները։

 

 

Այս տեսակները լայնորեն տարածված են խառն անտառներում, ալպյան և ենթալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա, գլխավորապես Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի, Հրազդանի, Գորիսի, Մեղրու և այլ շրջաններում։



ուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը։ Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն՝ աշնան ամիսներին։ Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում։ Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց։ Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց՝ ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ։

 

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։

 



 Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա։

Իսկ ինչպե՞ս են եփում սինդրիկը։

Շատ պարզ։ Լվանալուց հետո սինդրիկը խաշում են մոտ 7-8 րոպե ջրի մեջ, որի մեջ ավելացված է մի քիչ քացախ։ Հետո լավ քամում են և վայելում են թեթև դառնություն ունեցող դելիկատեսը:

 


Սինդրիկի արմատների հյութը հավաքված գարնանը դեմքի մաշկին տալիս է նրբություն և կարմրություն։ Բացի այդ արմատներից պատրաստված թուրմը հանդիսանում է արևային այրվածքներից պաշտպանվելու միջոց։



Ամենաընթերցվածը