Երակների վարիկոզային լայնացման առաջացման 5 հիմնական պատճառները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 364
Երակների վարիկոզային լայնացման առաջացման 5 հիմնական պատճառները: Գրում է med.tert.am-ը

Վարկոզից խուսափելու համար ավելի լավ է կանխել վարիկոզի առաջացումը, քանի որ երակների վարիկոզային լայնացումը միայն կոսմետիկ թերություն չէ, այլ լուրջ և հետզհետե խորացող հիվանդություն:

Գիտնականներն առանձնացնում են 5 հիմնական պատճառ, որոնց դեպքում վարիկոզի առաջացման հավանականությունն աճում է:

1.      Գենետիկ հակվածություն. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե երկու ծնողն էլ տառապում են երակների վարիկոզային լայնացումից, ապա երեխայի մոտ հետագայում հիվանդության զարգացման հավանականությունը 80% է:

2.      Հաճախակի ու երկարատև ծանրաբեռնվածություն. վարիկոզի զարգացման վտանգը մեծանում է, եթե մարդը զբաղվում է ուժային մարզաձևերով (այդ թվում նաև ծանր աթլետիկայով), ստիպված է ծանրություն կրել, երկար ժամանակ մեքենա վարել կամ անշարժ կանգնել:


3.      Հորմոնալ փոփոխություններ. սա հիմնականում վերաբերում է կանանց: Վարիկոզը նաև հաճախ առաջանում է հղիության ժամանակ, քանի որ այդ ընթացքում մեծանում է որովայնի խոռոչի օրգանների և կոնքի ու ոտքերի անոթների վրա գործադրված ճնշումը:

4.      Ավելորդ քաշ. երբ մարդը քայլ է անում, ոտքերի վրա գործադրող ճնշումը համապատասխանում է նրա քաշի 4 չափին: Նման դեպքերում արյունատար անոթները սեղմվում են, խանգարվում է երակներում արյան հոսքն ու երակային փականների աշխատանքը, ինչը նույնպես հանգեցնում է անոթների պատերի լայնացման և վարիկոզի առաջացման:

5.      Սննդակարգ, որը հարուստ չէ С, Е, D վիտամիններով ու մանրաթելերով:
Եթե ոտքերի վրա արդեն իսկ նկատվում են կապտավուն երակներ, նշանակում է վարիկոզի առաջացման պահից անցել է մոտ 5-6 տարի: Սկզբնական շրջանում երակների փականների հետ խնդիրները մարդու մոտ նկատվում են ոտքերի հոգնածության տեսով, սակայն հետագայում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, բարձրակրունկ կամ նեղ կոշիկ կրելուց հետո սկսում են ի հայտ գալ այտույցներ, իսկ մաշկի վրա առաջանում են անոթային «աստղիկներ»: Եթե երակներն ակնհայտ նկատելի են, ապա հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, քանի որ հետագայում հիվանդությունը սկսում է շատ արագ զարգանալ: Սակայն ընդհանուր անզգայացմամբ լուրջ վիրահատության կարիք լինում է 100-ից միայն 10-15-ի դեպքում:

Ներկայում կան երակների բուժման այլ եղանակներ էլ: Օրինակ՝ կարելի է իրականացնել լազերային կոագուլյացիա, կրիոթերապիա և այլն: Այդ պրոցեդուրաներն իրականացվում են ամբուլատոր պայմաններում և հիվանդը ստիպված է լինում որոշ ժամանակ պարբերաբար այցելել բժշկին՝ պրոցեդուրաներն իրականացնելու համար: Բուժումն իրականացվում է միայն տեղային ցավազրկմամբ:

Բժիշկները նշում են, որ հեռացված անոթը կազմում է անոթային համակարգի միայն 0,01%-ը, ուստի պետք չէ անհանգստանալ՝ հատկապես, եթե այն ձևախախտվել է, իսկ լայնացած անոթները խանգարում են արյան շրջանառությանը: Վարիկոզի դեպքում անոթների պատերը բորբոքված են, ուստի ենթամաշկային ու ճարպային մանրաթելերի հեղուկը չի կարողանում ներթափանցել արյան մեջ և առաջանում են այտույցներ: Սա նշանակում է, որ հիվանդ երակի հեռացումը չի առաջացնում արյան շրջանառության խանգարումներ, այլ օգնում է խուսափել դրանից:

Վարիկոզի ամբողջական բուժումն անհնար է, սակայն հնարավոր է այնքան բարելավել երակների վիճակը, որ չառաջանան այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թրոմբոֆլեբիտը կամ տրոֆիկ խոցեր: Սա է պատճառը, որ երակների վարիկոզային լայանացումից տառապողները պետք է շատ քայլեն, զբաղվեն լողով, ջրային աէրոբիկայով կամ նմանատիպ այլ մարզաձևով, կրեն հատուկ ձգող ներքնազգեստ և տարվա մեջ առնվազն մեկ անգամ անցնել համապատասխան բուժզննում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը