Եկեք 100 դրամով առեք տարեք․ ինձանից 70-ով առնում, 400-ով ծախում են վերավաճառողները

Դիտումներ 3421

Եկեք 100 դրամով առեք տարեք․ ինձանից 70-ով առնում, 400-ով ծախում են վերավաճառողները

Անունս Արմեն է, ապրում եմ Նոյեմբերյանում։ Ունեմն տոննաներով դեղձ, սակայն չեմ կարողանում սպառել։ Վերավաճառողները գալիս են 70 դրամով առնում են, 300-400 ով վաճառում են։

 

 

Եկեք 100-150 ով ինչքան ուզում եք առեք։ Ափսոսում եմ 70 դրամով տամ, չի կարելի այդպես։ Այն էլ Նոյեմբերանի դեղձը, որը այնքան համեղ ու քաղցր է, որ չես կշտանում։ Հիմա չգիտեմ ինչ անեմ, գոնե բարի մարդիկ տեսնեն, մոտակայքում ապրողները, գան առնեք, համ իրանց լավ լինի համ ինձ։



Դեղձը ոչ միայն համեղ միրգ է, այլև հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով։

 

 

Պարունակում է վիտամին Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։

 



Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից։

Բացի այդ, դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։

 

 

Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։



Ամենաընթերցվածը