Հայտնի է երբ է տեղի ունենալու Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը և որտեղ

Դիտումներ 888
Հայտնի է երբ է տեղի ունենալու Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը և որտեղ

Դերասան, հաղորդավար, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-20:00-ը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին ժամը 11:00-13:00-ը՝ նույն վայրից: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

 

 

Վաթսունամյա դերասանի մահվան լուրը միությունը տարածել է մարտի 18-ին։ Դեղտրիկյանը տևական ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ։ Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում։


Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։

 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։

 

 

Արա Դեղտրիկյանը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին՝ 60 տարեկան հասակում։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը