Օմեգա-3 պարունակող մթերքներ․ Հաճախակի կերեք սրանք, որպեսզի ձեր կյանքը երկարի


Օմեգա-3 ճարպաթթուները համարվում են մարդու առողջության ամենակարևոր նյութերից մեկը:
Դրանց պակասն ավելի վատ է ազդում օրգանիզմի վրա, քան ծխելը։

Օմեգա-3-ի փոքր քանակությունը կարող է կրճատել կյանքը 5 տարով, իսկ ծխախոտը՝ 4 տարով։
Դեֆիցիտը լրացնելու համար հրամայական է սննդակարգում ավելացնել այս թթվով հարուստ մթերքները։
Առաջին հերթին օգտագործեք յուղոտ ձուկ և այլ ծովամթերքներ.
• ծովատառեխ
• սաղմոն
• թունա
• անչոուս
• սարդինաներ

Ընկույզը և կտավատի սերմերը նույնպես օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են: Երկուսն էլ կարող են պարբերաբար օգտագործվել որպես աղցանների և հացահատիկի հավելյալ բաղադրիչներ:
Այս մթերքների օգտագործումը զգալիորեն կբարելավի ձեր տեսողությունը և կօգնի նվազեցնել բորբոքումն ու հոդացավը:
Բացի այդ, Omega-3-ը կայունացնում է ուղեղի գործունեությունը, ինչը կարևոր է բառացիորեն բոլորի համար՝ դպրոցականների, ուսանողների, մտավոր աշխատանքի ոլորտի ներկայացուցիչների, թոշակառուների, հատկապես նրանց, ովքեր արդեն իսկ դեմենցիայի նշաններ են ցույց տալիս: Բայց ամենից շատ այս բաղադրիչն անհրաժեշտ է հղի կանանց, քանի որ տեղի է ունենում երեխայի, այդ թվում՝ ուղեղի ինտենսիվ զարգացում։
