Սրանք կարմրուկի ախտանշաններն են․ Ուշադիր եղեք հատկապես երեխաներին

Դիտումներ 100
Սրանք կարմրուկի ախտանշաններն են․ Ուշադիր եղեք հատկապես երեխաներին

ՀՀ առողջապահության նախարարություն

🔺Կարմրուկի ախտանշանները սովորաբար սկսվում են արտահայտվել վիրուսի հետ շփումից միջինը 10-14 օր անց:

 



Հիշեցնենք, որ ցանկացած ոչ բշտիկային ցանի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

 


💉 Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ 18-րդ դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911 թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թ. Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։

Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝

մինչև հակաբակտերիային բուժումը,
հակաբակտերիային բուժման շրջան,
ակտիվ պատվաստային շրջան։
Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ։ Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ, սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ։ Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց «կառավարելի»։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը