Դեկտեմբերի 9-ին երկրաշարժ է եղել Երևանում և մարզերում․ Հայտնի է, թե որքան բալ ուժգնությամբ է եղել ցնցումները

Դիտումներ 15206

Դեկտեմբերի 9-ին երկրաշարժ է եղել Երևանում և մարզերում․ Հայտնի է, թե որքան բալ ուժգնությամբ է եղել ցնցումները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին` ժամը 20։15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից

 

 

գրանցվել է հյուսիսային լայնության 40․07⁰ և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

 



Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

 

 

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։

 


Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը։
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։

Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։

Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։


Ամենաընթերցվածը