Ծիծակի թթու․ Տատիկիս բաղադրատոմսն է, ստացվում է շատ համեղ, իսկ պատրաստման եղանակը ՝ արագ և հեշտ
Ձեզ ենք ներկայացնում ծիծակի թթվի բաղադրատոմս" Շատ հեշտ պատրաստվող ՝ առանց ոչ մի դժվարության։ Ծիծակի թթվի բաղադրատոմսը ներկայացնում է Xohanoc.am-ը։
Բաղադրամասեր
ծիծակ – 2,5 կգ,
ջուր – 2,5 լ
սխտոր – 1,5 գլուխ,
դափնու տերև - 5 հատ,
բուրավետ պղպեղ, հատիկավոր պղպեղ - 1 ճաշի գդալ,
աղ – 120 գրամ
Պատրաստման եղանակը
Լվացեք պղպեղը, պատառաքաղով ծակեք և կտրեք ցողունները։
Պատրաստել աղաջուրը։ Դրա համար 1 լիտր ջրի մեջ լուծեք 2 ճաշի գդալ աղ։
Պղպեղները դնել արծնապակի կամ պլաստիկ խորը ամանի մեջ և լցնել պատրաստի աղաջրով։ Ծածկեք կափարիչով և ճնշում գործադրեք դրա վրա։ Թողնել զով տեղում 8-10 օր։
10 օր հետո պղպեղի համար պատրաստեք նոր աղաջուր։ Դրա համար 2 ճաշի գդալ աղ նորից լուծեք 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք։
Պղպեղները խիտ շերտերով շարել բանկաների մեջ, լցնել նոր լուծույթով և փակել ամուր կափարիչներով։