Ձեզ ենք ներկայացնում կտավատի սերմերի օգուտները և վնասները․ Հստակ իմացեք նոր օգտագործեք

Կտավատի սերմերը վաղուց եղել են առողջ սննդակարգի հոմանիշ:
Նրանք օգնում են մարսողական տրակտին, մաքրում են օրգանիզմը և հագեցնում այն սննդարար նյութերով։

Մթերքի մեջ պարունակվող մանրաթելը ստամոքսում խոզանակի դեր է կատարում: Այն չի մարսվում, և, հետևաբար, կարող է բառացիորեն մաքրել մարմնի պատերը ավելորդ սննդից:
Դրա շնորհիվ սնունդն ավելի հեշտ է մարսվում ու յուրացվում։
Կտավատի սերմերը խթանում են ուղեղը։ Դրանք պարունակում են օմեգա-3՝ միկրոտարր, որը նպաստում է նյարդային ազդակների ավելի լավ անցկացմանը և օրգան արյունամատակարարմանը: Սա նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ձեռքբերման հավանականությունը։
Բոլոր մթերքները, որոնք պարունակում են ճարպաթթուներ, հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների և վաղ ծերացման կանխարգելում, այդ թվում՝ արտաքին։

Այս մթերքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է շաքարախտի զարգացման ռիսկը: Դա անում է ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման և արյան մեջ գլյուկոզայի նորմալ քանակի պահպանմամբ:
Կտավատի սերմերն ավելացվում են աղցանների, հացահատիկի, մսային ուտեստների մեջ։ Նրանցով նաև ձեթ են պատրաստում։
Բայց ոչ բոլորն են օգուտ քաղելու դրանք ուտելուց։
Մարդիկ, ովքեր ունեն միզաքարային հիվանդությունների պատմություն, չպետք է կտավատի սերմեր ուտեն:

Հակացուցումների ցանկում են նաև պոլիկիստոզը, էնդոմետրիոզը և հղիությունը։
