Ցավալի լուր․ Փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի դին

Դիտումներ 851
Ցավալի լուր․ Փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի դին

ՆԳՆ-ից հայտնում են ՝ 

 

 

Փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին
Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
 
 
 
 

Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
 
 
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը։ | ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը